Ծառայություններ

«Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ն ունի երկարամյա աշխատանքային փորձ: Ընկերությունում աշխատում են ավելի քան 400 աշխատակիցներ, այդ թվում՝ 50 և ավելի բարձր որակավորմամբ ինժեներներ: Ընկերությունն ունի նաև տեխնիկական մեծ բազա: Ընկերությունն իրականացնում է հետևյալ ծառայությունները:

Երկրաբանահետախուզական աշխատանքներ

«Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ն իր բազմամյա աշխատանքային փորձի շնորհիվ ստեղծել  է տարածաշրջանում հավասարը չունեցող, առաջատար տեխնիկական և մասնագիտական բազա:
Ընկերությունը կատարում է ստորգետնյա և վերգետնյա երկրաբանահետախուզական աշխատանքներ:
Ունենալով բոլոր անհրաժեշտ տեխնիկական հնարավորությունները՝ «Էս ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը պատշաճ կերպով կազմակերպում և իրականացնում է գործընկերների ցանկացած առաջադրանք:

Ստորգետնյա աշխատանքներ

Ստորգետնյա աշխատանքների կազմակերպման բնագավառում ընկերությունն ունի բոլոր հնարավորությունները, ինչի վառ օրինակն է «Լիճքվազ» ՓԲԸ-ի և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հետ համագործակցությունը:
«Էս ընդ Էյ Մայնինգ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է «Լիճքվազ» ՓԲԸ-ի և «Լիճքվազ-Թեյ» հանքավայրի միակ կապալառուն և ապահովում է ընկերության կողմից առաջադրված բոլոր պլանային ցուցանիշները:

Բլոկների ջարդման աշխատանքներ՝ հորատապայթեցման մեթոդով

Պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ՝ «Էս ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը կարողացել է ձեռք բերել մեծ փորձ ինչպես խիստ բարակ հանքային մարմինների, այնպես էլ հզոր զոնաների մշակման բնագավառներում՝ օգտագործելով ժամանակակից մեքենասարքավորումների և ձեռքի ուժի իրական համակցություն և ապահովելով աշխատանքի անվտանգություն, բարձր արդյունավետություն, նվազագույն աղքատացում և կորուստներ:

Քարհանքերում զանգվածային հորատման և պայթեցման աշխատանքներ

«Էս ընդ Էյ Մայնինգ» ընկերությունն իրականացնում է ցանկացած ծավալի և բնույթի հորատման և պայթեցման աշխատանքներ:
Աշխատանքների իրականացման ժամանակ օգտագործվող նյութերի և տեխնիկա-սարքավորումների ընտրության ժամանակ գնահատվում և հաշվի են առնվում՝

  1. Աշխատանքի անվտանգության ապահովումը
  2. Շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնելը
  3. Ժամանակացույցի խիստ պահպանումը
  4. Բարձր արդյունավետությունը
  5. Ցածր ինքնարժեքը

Մակաբացման աշխատանքներ

Այս ոլորտում ունենալով բազում տարիների աշխատանքային փորձ, տեխնիկական և մարդկային մեծ բազա, ինչպես նաև քաջատեղյակ լինելով ոլորտի բոլոր խոչընդոտներին ու տիրապետելով լուծման ուղիներին՝ «Էս ընդ Էյ Մայնինգ» ընկերությունը պատրաստ է իրականացնել ցանկացած ծավալի և բնույթի աշխատանք:
Ընկերությունն ունի 400-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում՝ 50 և ավելի բարձր որակավորմամբ ինժեներներ: